Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականը հույս ունի մեր բրենդը վաճառել ռուսական շուկայում (տեսանյութ)

Տնտեսություն
ed8681de76ec7a21dfbae524617489be

Այսօր անդրադառնալով ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստին՝ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ կատարվածը սարսափելի է, սակայն չի կարող ասել, թե ում ձեռքի աշխատանքն է դա . «Իմ ունեցած ինֆորմացիայով և ելնելով այն հանգամանքից, որ հենց ոստիկանության թիկնապահների անունն է շրջանառվում, կարծում եմ, որ ոստիկանությունը շահագրգռվածություն կցուցաբերի գործի բացահայտման ուղղությամբ»։ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ այդ կապակցությամբ զերծ մնաց որևէ մեկնաբանությունից՝ ասելով միայն. «Նողկալի է»։ Անդրադառնալով թանկացումներին՝ ըստ Լյովա Խաչատրյանի. «Մեր տնտեսությունը նման ցնցումներից կարող է քիչ տուժել կամ զերծ մնալ այն դեպքում, երբ որ այն ամուր է և ունի վալյուտային ռեզերվ»։ Վերջինիս կանխատեսում է նաև, որ ռուբլու արժեզրկումն էլ առաջիկայում ևս կշարունակվի, ինչը կապված է նավթի համաշխարհային գների տատանման և մի շարք այլ հանգամանքների հետ։ Սա պարոն Խաչատրյանին հիշեցնում է 1980- ական թվականները, երբ նավթի գինը իջել էր մինչև 8դոլար։ Իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ հավելում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է լինել առավել կազմակերպված. «Այսօր պետությունը պետք է օգնի գյուղացուն դժվարությունները հաղթահարել, քանի որ մեր պտուղ-բանջարեղենը, մեր բրենդը շատ լավ կարող է իրացվել ռուսական շուկայում»,-ասում է նա։