Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակ» օդանավակայանից ելքի համար պետտուրք չի գանձվի

Տնտեսություն
209c0e682b33055c1a6ee20add1f2ef7

Կառավարության հավանությունն է ստացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Այսպիսով, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը: