A
A
Հայաստանը՝ ռազմականացված երկրների եռյակում
Համաշխարհային ռազմականացման ցուցիչի 2014թ. ցանկում Հայաստանն ու Ադրբեջանը առաջին տասնյակում են։ Բոնի կոնվենցիայի միջազգային կենտրոնը հրապարակել է աղյուսակ,որում առաջատար եռյակն է Իսրայելը, Սինգապուրը եւ Հայաստանը: Անդրադառնալով այս փաստին՝ ԿԳ նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Հայաստանի բարձր ցուցանիշը պայմանավորված է ագրեսիվ տարածաշրջանային միջավայրով և մեր` պատերազմից ճիշտ դասեր չքաղած հարևանի ռազմատենչ քաղաքականությամբ: Կենտրոնի հետազոտության տվյալները վկայում են մեր բարձր պաշտպանողականության մասին: Ամուր է և մեր պետությունը, և մեր բանակը»։ Զեկույցն այստեղ