A
A
Տոնածառի հարցում գյումրեցիներին լոռեցիներն են օգնում (տեսանյութ)
Գյումրու գլխավոր տոնածառի ճյուղերի տեղադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այդ նպատակով եղևնիներ չեն հատվել: Բնապահպանության նախարարության թույլտվությամբ Լոռվա անտառների եղևնիներից սանիտարական էտում է կատարվել: Աշխատանքն իրականացնող բանվորները նշել են, որ հավանաբար ճյուղերի տեղադրման աշխատանքները կավարտվեն 2 օրից: Դրանից հետո կմեկնարկեն տոնածառի զարդարման աշխատանքները: Հիշեցնենք, որ համապատասխան Գյումրու ավագանու որոշման, տոնածառի համար 3 միլիոն դրամ է տրամադրվել: «Ցայգ»