Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է

Հասարակություն
roads

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ հանրապետության ողջ տարածքում, բացառությամբ Ապարանի, առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով   ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն