Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ ուզում տեսնել կոնչիտաների խրախճանքը» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj6

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթն աչքի ընկավ ԵՏՄ պայմանագրին միանալու գովեստներով: Նա նախ չմոռացավ հիշեցնել, որ իրենց կուսակցությունը` ՍԻՄ-ը, սկզբնավորման պահից անկախական կուսակցություն էր, սակայն միշտ կողմնակից է եղել ՌԴ ինտեգրացմանը. «Աշխարհն է գնում ինտեգրացիայի: Մտնելով ԵՏՄ` մենք կունենանք ՀՆԱ-ի, ներդրումների աճ, կյանքի մակարդակի բարձրացում: Մենք արդեն ստացել ենք օգուտներ` գազն ու ադամանդները 30 տոկոսով էժան ենք ստանում»: Նա նաեւ սկսեց թվարկել այն բոլոր բացասական կողմերը, որոնք կունենայինք, եթե գնայինք Եվրամիություն. «Ես չեմ ուզում, որ դպրոցներում դասավանդեն այն այլանդակությունները, որոնք խեղաթյուրում են երեխաներին ու հայցում ծնողների զայրույթը: Չեմ ուզում տեսնել կոնչիտաների խրախճանքը: Այդ պատճառով, հանուն ՀՀ-ի պետք է կնքվի ԵՏՄ պայմանագիրը»: