Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հասարակություն
winter-road

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է: Գորիսի տարածաշրջանում՝ Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կմ-ում, Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում բուքը դադարել է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի նախարարություն