«Փաշինյանի տեքստը Սերժ Սարգսյանի արժանիքների մասին է, ոչ թե՝ թերությունների» (տեսանյութ)
Ընդդիմադիր ոչ մի խմբակցություն մտադիր չէ միանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը «Տապալված նախաձեռնությունը քննարկել իմաստ չունի»,-կարծում է Գագիկ Ջհանգիրյանը։ Ռուբեն Հակոբյանը դեմ է պաշտոնանկության նախագծին, որովհետեւ այն ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը տարրական էթիկայի կանոնները չի պահպանել «Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, որ նախապես պետք է զրուցեր այլ քաղաքական ուժերի հետ, ում ստորագրությունն ակնկալում էր։ Նման բան չի եղել»։ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը տեղյակ չէր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին, բայց տեքստը կարծես թե Սերժ Սարգսյանի արժանիքների մասին է, ոչ թե՝ թերությունների «Ավելի շատ դպրոցական տարիների գովասանագիր էր հիշեցնում, քանց թե իմպիչմենտի թեմա, համոզված եմ, որ ցանկության դեպքում առնվազն 88 ստորագրություն կհավաքվի»,-ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը։ ԲՀԿ-ականները չեն միանում Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, բայց համառորեն հրաժարվում են ասել, թե ինչպես են վերաբերվում գաղափարին «Նախ սկսենք, որ ընդեղ ձեւակերպումներն առանձնապես մի բան չեն»,-նկատում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը։ Եթե անգամ Ստեփան Մարգարյանը լուրջ վերաբերվի գործող ղեկավարի պաշտոնանկության ղեկավարին, Ազգային Ժողովում այն բավարար ձայն չի հավաքի։ Բացի դրանից, ԲՀԿ-ն արդեն պաշտոնանկությունների ինչ-որ գործընթաց է սկսել, դրանից շեղվել չեն կարող «Մեր քաղաքական օրակարգում կա ամեն ինչ, բայց որը երբ մենք կսկսենք, դա ասել ենք՝ կհայտարարենք այն պահին, երբ որ պատրաստ լինենք այս մի քայլը անելուն»։ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում՝ այսօրվա դրությամբ իր նախաձեռնությանը միացել է ընդամենը երկու պատգամավոր, երրորդն ինքն է «Նրանք, ովքեր համարում են, որ թույլ էր, կարող են ուժեր կետեր ներկայացնել եւ մենք քննարկենք փաստաթղթում ներառելու հարցը»։ Հատկապես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ՀԱԿ խմբակցության պատգամավորների իր փաստաթղթին դեմ լինելուն Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մանրամասն՝ նրանք ասում են, որ իմաստ չունի այսօր ԱԺ-ում շրջանառության մեջ դնել այս փաստաթուղթը, բավարար թվով ձայներ չի հավաքի «ՀԱԿ-ը մասնավորապես շրջանառության մեջ է դրել մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ եռյակը, նախապես իմանալով, որ չի անցնելու, չեն անցնելու այդ նախագծերը, որովհետեւ չկա անհրաժեշտ թվով ձայն։ Ես ուզում եմ հատկապես շեշտել մարտի 1-ի հետ կապված հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որը երկու անգամ մինչեւ վերջ տարվել է եւ դրվել է քվեարկության նախապես իմանալով, որ այդ նախաձեռնությունը չի անցնելու»,-մեկնաբանում է Փաշինյանը։ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագծին ընդամենը երեք հոգու միանալը Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի մտահոգում։ Նախագիծը ձեւակերպելիս նրան չէր էլ հուզում այլ քաղաքական ուժերի վերաբերմունքը «Կարեւոր է եղել ոչ թե ուրիշների, այլ իմ անձնական եւ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի դիրքորոշումներն արձանագրելը»։