Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա Ասվածաշնչային պատվիրան չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
cfe2093829eef78e148ba47e159bf4ff

Եթե Վենետիկի հանձնաժողովի անդամները լինեին այսօր ԱԺ-ում ու լսեին «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնության` ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին տեղի ունեցող քննարկումները, նրանց այդ ամենը կթվար սյուրռեալիստական: ԱԺ ամբիոնից խմբակցության անունից ելույթ ունենալով` նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Կթվար` ինչ կապ ունի մեծամասնական, կամ համակամասնական ընտրակարգը ազատ, անկախ ընտրությունների անցկացման հետ: Իհարկե, ոչ մի, սակայն ՀՀ-ի պարագայում դա նորմալ է: Սակայն մեծամասնականից համամասնականի անցումը, իհարկե, Ասվածաշնչային պատվիրան, ու որեւէ մեկը մեզնից ռոմանտիկ չէ»: Նա հայտարարեց, որ չի հավատում պատգամավորներից մեկի այն դիտարկմանը, թե մոնիտորինգի արդյունքներով մարդիկ չեն ուզում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ. «ՀՀ քաղաքացին ընդամենը ցանկանում է, որ իր քվեն հասնի տեղ: Այս ամենից հետո գալիս, հանգում է մեկ կետի` անհրաժեշտ է քաղաքական կամք` ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար, որը չկա ՀՀ-ում»: Տիկին Զոհրաբյանի համոզմամբ` պետք է վերացնել մեծամասնական ընտրակարգի ֆյոդալիզացիան. «Բոլորին չեմ ուզում նույն սանդղակի տակ դնել, քանի որ կան մեծամասնականով ընտրված պատգամավորներ, որոնք պատասխանատու են իրենց ընտրողների առջեւ: Քաղաքական մեծամասնությունը խոսում է երկխոսության մասին: Եթե դրանք ուղղակի հայտարարություններ չեն, այլ գործնական առաջարկ, եկեք բաց քննարկենք բոլոր հնարավորությունները»: Իսկ ՀՀԿ պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով ընտրված Հակոբ Հակոբյանը զարմացած հարց ուղղեց ոչ իշխանական ուժերին. «90-ից 2,5 անգամ պակասեցինք, էլ ի՞նչ եք ուզում, դուք ինչի՞ հասաք: Դպրոցի վերանորոգում ենք անում, դուք պայքարեք դրա համար, մենք հանգիստ հեռանանք, ինչի՞ չեք պայքարում: Գործարար պատգամավորները թողել են իրենց գործը, եկել ձերն են անում, մի հատ էլ մուննաթ եք գալիս: Չի կարելի չէ»: