Քոչարյանը Բելառուսում ԵՏՄ-ին էլ է անդրադարձել
Մինսկում կայացան հայ-բելառուսական միջգերատեսչական խորհրդատվություններ` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի և Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչի մասնակցությամբ: Քննարկվեցին հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության և միջտարածաշրջանային կապերի ընդլայնման հեռանկարները: Պատշաճ ուշադրություն դարձվեց ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ: Կողմերն ընդգծեցին հումանիտար ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ընթացքը: