Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարուքյանի գրությունը Զաքարյանին

Քաղաքականություն
maruqyan

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ու առաջարկել Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան ծրագրում որպես առանձին թեմա (ծրագրային հարց) ներառել և մանրամասն քննության առարկա դարձնել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրած վնասների իրական չափերը: Առաջարկությունը հիմնավորվում է նրանով, որ, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի պետական բյուջեից սուբսիդավորում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրած վնասները: Մասնավորապես, ըստ տարիների՝ սուբսիդիաների գումարն ունի հետևյալ տեսքը՝ 2011 - 167 մլն ՀՀ դրամ 2012 - 155 մլն ՀՀ դրամ 2013 - 328 մլն ՀՀ դրամ 2014 - 536,5 մլն ՀՀ դրամ 2015 - 496,5 մլն ՀՀ դրամ Այսինքն, 2011-2014 թվականների ընթացքում այդ վնասը կտրուկ աճել է և եռապատկվելով հասել ու գերազանցել 0,5 մլրդ ՀՀ դրամը, ինչն առնվազն կասկածի տեղիք է տալիս:   Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան ծրագրի նախագիծն այժմ գտնվում է խորհրդարանում և շուտով կքննարկվի պլենար նիստերի ընթացքում: