Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լեհաստանի դեսպանին

Քաղաքականություն
fbd08764e8fb78d74f59522499cef520

Նոյեմբերի 19-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լեհաստանի արտակարգ եւ լրազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ։ Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական հարցերին, հնարավոր զարգացումներին ու քաղաքական պրոցեսների հանգուցալուծման հեռանկարներին։ Առաջին նախագահը ներկայացրել է նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իր տեսակետներն ու գնահատականները։ Նախագահ Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանը։ Այս մասին հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը։