Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանապետը շոու է սարքում» (տեսանյութ)

Քաղաքականություն
1

«Վլադիմիր Գասպարյանն ամեն օր շոու է սարքում «Հերթապահ մաս»-ով՝ ասելով, թե մենք փոխվել ենք: Իմ կարծիքով միայն համազգեստն է փոխվում, բայց ոչ ոստիկանները»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանն ասել է Քաղաքացիական պայմանագրի անդամ Արայիկ Հարությունյանը։ «Դե!մ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն էլ դիմում է ոստիկանապետին, քանի որ նա հաճախ է նշում, թե ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում դրական տեղաշարժ կա. «Իրականությանն այդքան էլ չի համապատասխանում, պետք է աշխատել նրանց հետ, որպեսզի իրենց չպահեն որպես թաղային հեղինակություններ»։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ հիշեցնում է. «Ոստիկանության գործառույթն է ապահովել հավաքների ոչ թե խաղաղ ընթացքը, այլ բնականոն ընթացքը, և իրենք չպետք է դառնան միջամտության աղբյուրը» «Մեդիա կենտրոնում» ամփոփվում էին 2014թ. ընթացքում Հայաստանում անցկացված քաղաքացիական ակցիաների ժամանակ իրավապահ մարմինների գործողությունների օրինաչափությունը: