Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞վ է տեսել չեզոք գոտում զորավարժություններ անեն». Գուրգեն Եղիազարյան. Առավոտ

Քաղաքականություն
ce83be7f94afa97c2ac0f8cb035a50d7

Մենք կորցրեցինք ուղղաթիռ: Նախ` պետք էր ծառայողական քննություն անցկացնել եւ տեսնել, թե ի՞նչ գործ ուներ այնտեղ ուղղաթիռը՝ չեզոք գոտում: Մենք երեք ազնվագույն զինվորական կորցրեցինք, մասնագետի կորցրեցինք, որոնց կարելի է այսօր մատների վրա հաշվել: Ադրբեջանը ողջ պատերազմի ընթացքում ընդամենը 1 օդաչու ուներ: Իսկ մենք այսօր 3 հոգի կորցրեցինք՝ անտեղի տեղը: Ո՞վ ուղարկեց նրանց կրակային գիծ, ինչի՞ համար ուղարկեցին՝ սրանից պետք է սկսել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի կործանման հետ կապված այսպիսի գնահատական տվեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Մեր հարցին՝ ասում են՝ դա անվտանգության չեզոք գոտի է եւ չլսված է, որ կրակեն նման դեպքում՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Դա կրակային գիծ է: Կրակային գծում զորավարժություններ չեն լինում: Մենք կամիկաձե՞ ենք ուղարկում այնտեղ: Այդտեղից ցանկացած վայրկյան նույնիսկ ՄՈՒԽԱ 7-ով կարելի էր հարվածել, ոչ թե Իգլա-ով: Ո՞վ է տեսել չեզոք գոտում զորավարժություններ անեն: Զորավարժություններ թիկունքում են անում, իսկ չեզոք գոտում անօդաչու ինքնաթիռ են ուղարկում: Ուղղաթիռը վիթխարի թիրախ է օդի մեջ: Եթե նա չի հարձակվում, ապա խոցելի է դառնում: Եթե դա հետապնդում է հետախուզական նպատակ, ապա 21-րդ դարում դա հսկայական ուղղաթիռով չեն անում՝ մարդկանց կյանքն ու տեխնիկան վտանգելով: Դրա համար այսօր անօդաչու սարքեր կան, որոնցով իրականացվում է հետախուզությունը»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է օդաչուներն են շեղվել՝ Գուրգեն Եղիազարյանը բացառեց դա. «Օրը ցերեկո՞վ: Մենք արտակարգ օդաչուներ ունենք: Լավ, մի ուղղաթիռը շեղվեց, երկրո՞րդն էլ շեղվեց: Այդ ամեն ինչը պարզելու համար պետք է ծառայողական քննություն սկսել, ոչ թե գալ նստել օդանավակայանում»: Ըստ Գուրգեն Եղիազարյանի, եթե կատաղած շան բերանը ձեռք ես տանում, ի՞նչ պետք է անի, պետք է կծի: Եվ Ադրբեջանն այդպես էլ վարվել է: Ամբողջական հոդվածն  այս հասցեով՝