Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական երկխոսություն Հայաստանի և Դանիայի ԱԳՆ-երի միջև

Քաղաքականություն
agn11

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, դանիական կողմից` ԱԳՆ Եվրոպական Հարևանության վարչության պետ Ուֆֆե Բալսլևը: Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-դանիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերին: Մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցության և ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նույն օրը դանիական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին: