Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչքան ուղղաթիռ թռչի, գնդակոծվելու է». ադրբեջանցի լրագրող (տեսանյութ)

Քաղաքականություն
lxh41

Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվեց հայկական անզեն ուղղաթիռը։ Ադրբեջանական կողմից նկարահանած տեսանյութը զայրացրել է մարդկանց. ուղղաթիռը խոցելուց հետո հակառակորդը հրճվում է։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում է՝ ուղղաթիռը իրենց երկրի սահմաններում է եղել եւ փորձել է գրոհել։ Ադրբեջանցի լրագրող Շահեն Ռզաևը մեկնաբանում է. «Պատերազմը դեռ չի ավարտվել, դա Հայաստանում են այդպես կարծում, ասում են՝ եկեք ընկերավարի ապրենք, ինչպես Լեոպոլդ կատուն էր ասում։ Ադրբեջանում այդպես չեն կարծում, պատերազմը շարունակվում է, ու որքան ուղղաթիռներ թռչեն, նրանք գդակոծվելու են, պետք է հաշվի առնեք դա»։ Սրան հետեւեց Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը՝ ԼՂ օդային տարածքը թռիչքային չէ, մի քանի ժամից Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնեց ԼՂՀ՝ օդային տարածքով. նրա ուղղաթիռը վայրէջք կատարեց Ստեփանակերտի օդանավակայանում։ Ինչ կարծիք ունեն կատարվածի վերաբերյալ մեր համաքաղաքացիները՝ դիտեք տեսանյութում.