Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ի պատասխանը Ն. Փաշինյանին՝ տարբեր տիպի «պոզաների» մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
896221a31b567af453033fb63579d7fd

Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ այս կառավարությունը չի ազատվել նախորդի սխալներից, այլ ավելի է խորացնում դրանք. «Մենք գործ ունենք բացառապես հրեշտակներից կազմված մի կառավարության հետ, որը իրեն համարում է ժամանակավոր»: Նա թվեց բոլոր այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց պատասխանները բյուջեի այս նախագիծը չի տալիս: «Ոչ թե խմբակցությունն է մերժում այս բյուջեն, այլեւ մեր ժողովուրդը, որը չի ուզում իր ուսերին կրել վաշխառուական այս բյուջեի բեռը: Մենք դեմ ենք այս բյուջեին, մենք դեմ ենք ռեժիմին»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը եւս հայտարարեց, որ տրամաբանական է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեին: Նա նաեւ հայտարարեց, որ գոտկատեղից ներքեւ հարվածներ չեն լինելու իր կողմից, այլ միայն մասնագիտական քննարկում: Նա անդրադարձավ նաեւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը՝ ուղղված ԲՀԿ-ին. «Ձեր քննադատական շատ ելույթներ ես ընդունում եմ, բայց ընդդիմությանը ընդդիմությո՞ւն, երբ մենք լծված ենք համակարգային խնդիրներ լուծելուն: Դուք ձեր առաջ կամ ձեր առաջ խնդիր են դրել ստվե՞ր գցելու այս գործընթացի վրա: Մենք պետք է միասին գնայինք կոնսենսուսի, չէ՞ որ չկան մշտական թշնամիներ կամ բարեկամներ: Դուք ինքներդ շփվել եք միջազգային տարբեր պաշտոնյաների հետ՝ տարբեր տիպի պոզաներ, կեցվածքներ: Վեր կանգնենք ու մեծահոգի լինենք»: