Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնագիտացված էլեկտրոնային լսարան՝ ԵՊՀ-ում

Հասարակություն
e4e6da862029becb5997c87c74dd9f53

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում «Սամսունգ» ընկերության աջակցությամբ վերազինված լսարանի բացմանը: ԵՊՀ նորաբաց կենտրոնում մայր բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ կուսումնասիրեն պլանշետների ծրագրերի ծրագրավորման դասընթացներ: Այն կօգտագործվի նաև ԵՊՀ ՏՏ կենտրոնի կարիքների համար: Կրթական կենտրոնի բացումից հետո նախարար Արմեն Աշոտյանն ու «Սամսունգ» ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգ Չուլ Լին ստորագրել են կրթական բնագավառում ծրագրավորման և ՏՏ հիմունքների ոլորտում լրացուցիչ կրթության զարգացման մասին համաձայնագիր: «Սամսունգ» ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգ Չուլ Լին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՆ-ին և ԵՊՀ ղեկավարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու համար՝ շեշտելով, որ իրենք կարևորում են ՏՏ ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստումը: Մասնագիտացված էլեկտրոնային լսարանը վերազինված է էլեկտրոնային սարքավորումներով՝ էլ. գրատախտակ, նոթբուքեր, պլանշեթներ (Samsung LED LFD Display Touch Overlay Accessories` 75.4 անկյունագծով, 6 կետի ճանաչման հնարավորությամբ, 30 Galaxy Tab Tablet, 15 Notebook Core i5): Պլանշեթներն ու նոթբուքերը միանում են մեկ լոկալ ցանցով, իսկ ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս հետևել ուսանողների ակտիվությանը, արգելափակել կամ թույլատրել օգտագործվող ծրագրերի հասանելիությունը՝ այն ցուցադրելով յուրաքանչյուր ուսանողի պլանշեթի կամ նոթբուքի վրա: Լսարանը նախատեսվում է օգտագործել ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում իրականացվող մագիստրոսական ծրագրերի դասընթացների, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամանակ, ինչպես նաև ոչ մասնագիտական ֆակուլտետների համար նախատեսված «Համակարգչից օգտվելու հմտություններ» և «Android ծրագրավորման ներածություն" »ասընթացներ մշակելու և իրականացնելու համար: Հետագայում կկազմակերպվեն նաև հատուկ ծրագրեր և թրեյնինգներ միջնակարգ դպրոցի և բարձր դասարանցիների համար, ովքեր պատրաստվում են ուսումը շարունակել ՏՏ ոլորտում: ԿԳՆ