A
A
«Մենք կորցնում ենք հազարավոր մայրեր». վարչապետն անդրադարձել է նպաստների խնդրին
Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաեւ հղի կանանց բարձրացրած խնդրին՝ նշելով, որ իրեն մտահոգում է բնակչության վերարտադրության խնդիրը. «Մենք կորցնում ենք հազարավոր մայրեր»։ Վարչապետը հանձնարարեց աշխատանքի եւ սոցիալակամ հարցերի նախարարին՝ շտկել իրավիճակը։ Հիշեցնենք, քաղաքացիների բողոքը վերաբերում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի հատկապես այն մասին, ըստ որի՝ աշխատող հղի կանանց տրվող նպաստը կրճատվում է՝ հօգուտ չաշխատող հղի կանանց։