Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը կմեկնի ՌԴ՝ գրոսմայստերական մրցաշարին

Պաշտոնական
82ef892d9c5f8173929d3ad205b10ecd

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին: Այն կրում է «Տաշիր» անվանումը: Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան: Սերժ Սարգսյանը նաև Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է: ՀՀ նախագահի աշխատակազմ