Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարավտանգ շինությունները՝ պատուհաս գյումրեցու գլխին (տեսանյութ)

Հասարակություն
1415028989_vtaravtang

Համաձայն քաղաքաշինության նախարարության տեղեկատվության, հանրապետությունում մինչև սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը նախագծված և կառուցված շենքերն ու շինությունները չեն բավարարում սեյսմակայունության արդի պահանջները, ինչի հետևանքով զգալի աճել է սեյսմիկ ռիսկը: Գերակա խնդրի լուծմամբ ակնկալվում է ունենալ շենքերի և շինությունների տեխնիկական տվյալների բազա: Նախատեսվում է համակարգչային ծրագիր մուտքագրել առնվազն 2000 շենքի տեխնիկական տվյալ, այդ թվում նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց ու չշահագործվող շենքերն ու շինությունները, առաջնահերթությունը տալով կրթական, մշակութային և մարզական օբյեկտներին: Այս ցանկում Գյումրին չկա: Որևէ վթարային կառույցի ուժեղացում-ամրացում այստեղ դեռևս չի նախատեսվում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում