19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մշակած հատուկ ծրագրի համաձայն, մեր մինչեւ 19 տարեկանների Ազգային հավաքականը տասնօրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Փարիզից 20 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Օբոն քաղաքի նորակառույց մարզական կենտրոնում, ուր Հայաստանի հավաքականից առաջ հյուրընկալվել էր Կոլումբիայի երիտասարդական հավաքականը:
Առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը հանցկացնի հուլիսի 18-ին, Լուրգան քաղաքում, Նորվեգիայի հավաքականի հետ: Երկրորդ հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին, Բալիմենայում: Կմրցեն Հայաստանի եւ Անգլիայի հավաքականները: Երրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ, հուլիսի 23-ին, Լուրգանում:
«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը հրաժարվել է շարունակել իր ելույթները առաջնությունում: Ակումբը իր այս որոշումը բացատրել է նրանով, թե իբր «Լեռնային Արցախը» այսուհետեւ ցանկանում է հանդես գալ Լեռնային Ղարաբաղի առաջնությունում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ առաջնության «Միկա» - «Լեռնային Արցախ» հանդիպման ժամանալ լուրջ վիճաբանություն էր առաջացել «Լ. Արցախի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, նրա որդու, թիմի պետի եւ գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանի միջեւ: Արդյունքում այս անձանց մրցավարը հեռացրել էր խաղադաշտից:
«Լեռնային Արցախի» այս քայլը մեծ վնաս հասցրեց Հայաստանի ընթացիկ առաջնությանը, որտեղ մնացին 8 ակումբներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին շուտով պետք է որոշի, թե արդյոք կփոխվի առաջնության մրցակարգը, քանի որ առաջնությունում 1-6-տեղերը գրաված թիմերը 2-րդ շրջանի ավարտից հետո պայքարելու էին մեդալների համար, իսկ 7- 9-րդ տեղերը զբաղեցրածները միմյանց միջեւ որոշելու էին,թե ով է պահպանում իր տեղը բարձրագույն խմբում: