Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ

Հասարակություն
reanimania

Արդեն վեցերորդ անգամ Երևանում անցկացվելու է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որն այս անգամ կմեկնարկի հոկտեմբերի 25-ին և կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվելու են վարպետության դասեր: Սիրելի ընկերներ, «ՌեԱնիմանիա» -ն փառատոնի շրջանակներում հանդես է գալիս բարեգործական նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 10-ը դուք հնարավորություն ունեք միանալու նախաձեռնությանը՝ պատվիրելով փառատոնի ազդագրով շապիկներ ու բաժակներ և նվիրատվություն կատարելով: Շապիկների ու բաժակների նվազագույն արժեքն է` սպիտակ շապիկներ՝ 5000 դրամ, սև շապիկներ՝ 6000 դրամ, բաժակներ՝ 4000 դրամ: Ստացված գումարը «ՀԱԼԷՊ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպութան միջոցով կփոխանցվի սիրահայ անապահով ընտանիքներին: Հատուկ շնորհակալություն “Digitex” textile digital printing ընկերությանը աջակցության համար, հանձին՝ Քրիստ Շառոյանի: Պատվերների համար զանգահարել 055 57 59 00 հեռախոսահարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: Փառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Վարչապետի հովանու ներքո: ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը։   Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոն reaniman