Դասախոսը ծաղրել է ուսանողին՝ Մարտունու բարբառի համար. Առավոտ
Օրեր առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հայոց լեզվի դասախոս, երկար տարիներ ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած Մարի Զաքարյանի հետ կապված հերթական միջադեպն է տեղի ունեցել: Նա բանավեճի մեջ է մտել մարտունեցի մի ուսանողի հետ` կապված բառերի արտասանության և շեշտադրման հետ: Aravot.am-ին դիմած ուսանողները ներկայացնում են, թե դասախոսը փորձել է ծաղրել ուսանողին` Մարտունու բարբառի համար: Այս փաստն առաջացրել է ուսանողների դժգոհությունը, որոնք առանց այդ էլ մինչև այժմ խնդիրներ են ունեցել 71-ամյա դասախոսի հետ: Ուսանողներն այս հարցով դիմել են նաև բուհի ուսանողական խորհուրդ: Մեր տեղեկություններով` այս դասախոսի շուրջ իրավիճակն այնքան է սրվել, որ մինչև անգամ դրվել է նրան հեռացնելու հարցը, բայց բուհի ղեկավարությունը դեռ բավարարվել է «նկատողությունով»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ