A
A
Սեւակ Սերոբյանը՝ աշխարհի չեմպիոն
Երեւանում տեղի ունեցող խուլ ու համր ըմբիշների աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնությունում հաջող հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Սերոբյանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական մրցաշարում մեր 50 կգ քաշային մարզիկը հաղթելով բոլոր մրցակիցներին, գրավել է առաջին տեղը եւ նվաճել ոսկե մեդալ: Ավելի վաղ հունահռոմեականների պատանիների պայքարում արծաթե մեդալ էին նվաճել 54 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը եւ 58 կգ քաշային Արգիշտի Բաբայանը: Հոկտեմբերի 7-8-ը արդեն կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: