Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանը չի զղջում իր արածների համար

Քաղաքականություն
shant-krakox1

Հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց ոչ մարտական ատրճանակով բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանի հարազատները կարողանում են տեսակցել նրան։ «15 օրը մեկ տեսնում ենք նրան։ Ինքնազգացողությունը լավ է, չի զղջում իր արածների համար։ Նա էլ իր բողոքի ակցիան արել է այդ կերպ, քանի որ բոլոր օրինական ճանապարհները փակ են։ Նա քաղաքական բողոքի ակցիա է արել»,- «Ա1+»-ին ասաց Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։ Հոր խոսքերով, երբ որդուն նոր մեղադրանք առաջադրեցին՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով, որը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում, այդ ժամանակ էլ դատարանը թույլատրեց հանդիպումները։ 31- ամյա Հայկ Կյուրեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այժմ Հայկը մեղադրվում է երկու հոդվածներով՝ զենքի գործադրում և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանություն, որը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու հոդված՝ 5-10 տարի։