A
A
Կապանում վանկարկում են՝ Ծառուկյան, Ծառուկյան/ լուսանկարներ
Կապանում մեկնարկել է Եռյակի հանրահավաքը։ Ելույթ է ունեցել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ ասելով՝ անելու են այն ամենը , ինչ բխում է ժողովրդի շահերից։ Ներկաները վանկարկել են՝ Ծառուկյան, Ծառուկյան։ Երբ ելույթ էր ունենում «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, հրապարակը հոսանքազրկվեց։ Միացվեց շարժիչ/ դվիժոկ, եւ հանրահավաքը շարունակվեց։ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ պարզ է, թե ով է տվել հոսանքազրկման հրամանը, բայց նրանք չէին կանխատեսում, որ կա շարժիչ. «Եվ կա ավելի մեծ շարժիչ՝ ժողովուրդը, որին անհնար կլինի կանգնեցնել»։ Ի դեպ, երբ Արմեն Մարտիրոսյանը տվեց Սուրիկ Խաչատրյանի անունը, մարզպետարանի մոտ կանգնած մի քանի երիտասարդներ սկսեցին բարձրաձայն հայհոյել։
