A
A
ՊՆ-ն չի մեկնաբանում «պրովոկացիոն» խոսակցությունները
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսուհետ կոչվելու է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր: Այսoր հայտարարել էր համալիրի մամուլի հարցերով պատասխանատու Կորյուն Գրիգորյանը: Իսկ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Կ.Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրի հետ կապված նշեմ, որ անհիմն ու «պրովոկացիոն» խոսակցություններին չենք արձագանքում»։ Օգոստոսի 21-ին Կառավարության որոշմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ամրակցվեց պաշտպանության նախարարությանը՝ պատճառաբանությամբ, թե համալիրի բյուջետային վարկի պարտքը կազմում է ավելի քան 10 մլրդ դրամ։