Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռյակը համագործակցու՞մ է իշխանությունների հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
0c6f33be182407e5435dd9626ef76d71

«Հայաստանում իշխանափոխություն չի կարող լինել»,- համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ «Մենք ոչ մի ռեսուրս չունենք, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում իշխանափոխության ցանկացած կոչ դառնալու է ոչ քաղաքական ուժերի որդեգրած քաղաքական ուղեծրի տապալման տրոյական ձիու տարբերակ։ Եթե նման կոչ հնչի, ես իրավունք կունենամ անգամ մտածել, որ ոչ քաղաքական ուժերը իշխանության հետ համագործակցում են»,-մեկնաբանում է նա: Պարոն Շիրինյանի կարծիքով՝ ոչ քաղաքական ուժերի 12 կետից բաղկացած պահանջը երկրում բարեփոխումների հասնելու լավագույն տարբերակն է, միայն թե պետք է սպասել ու ճիշտ օգտագործել առկա հնարավորությունները.«Այդ պահանջները իրենց մեջ ներառում են թե երիտասարդների, թե ուսանողության և թե միջին քաղաքացու շահը և եթե նրանք կարողանան դա անընդհատ շարժեն, բարձրաձայնեն, ապա կարող են հաջողության հասնել, որովհետև միայն այդ դեպքում կստանան ժողովրդի աջակցությունը»։ Ինչ վերաբերում է երեկ՝ ՄԱԿ-ի 63-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթին, քաղաքագետը նկատեց. «Լավ էլ ասել է՝ գրողի ծոցը, ցեղասպանության 100-ամյակից առաջ սա պետք էր՝ Թուրքիայի հնարավոր շահարկումներից խուսափելու համար: Ղարաբաղը կարևորագույն նշանակություն ունի մեզ համար և ոչ մի ցեղասպանության ճանաչում մի թիզ հող չարժե»: