A
A
Սերժ Սարգսյանը New York Times-ում հոդված չի հրապարակել. Սիվիլնեթ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տարածեց Սերժ Սարգսյանի մի հոդվածի տեքստ, որը, ըստ հաղորդագրության, հրապարակվել էր International New York Times թերթում։ Իրականում Սերժ Սարգսյանը International New York Times թերթում հոդված չի հրապարակել։ ՍիվիլՆեթը ևս հրապարակել էր այդ տեքստը՝ որպես New York Times-ում տպագրված հոդված, ինչի համար ներողություն է խնդրում։ Սերժ Սարգսյանի տեքստը International New York Times-ում տեղադրվել է որպես վճարովի գովազդ և ոչ թե որպես հոդված։ Հոդվածը թերթի էլեկտրոնային կայքում չկա, քանի որ գովազդային նյութերը թերթի առցանց տարբերակում տեղ չեն գտնում: Մանրամասները «Սիվիլնեթում»