Բացահայտում և պաշտպանում են քաղաքացիություն չունեցող անձանց (տեսանյութ)
Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ Ոստիկանության հետ համատեղ 2014 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում կազմակերպեց ‹‹Քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում և պաշտպանություն. ապաքաղաքացիության կարգավիճակի որոշման ընթացակարգերի ներկայացում›› խորագրով կլոր սեղան հիշատակելով Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954 թ. Կոնվենցիայի 60 ամյակը, որին Հայաստանը միացավ 1994 թ.-ին: Միջոցառումը նպատակ ուներ հիշեցնելու այն միլիոնավոր անձանց գոյության մասին, ովքեր չունեն քաղաքացիություն, թաքնված են ու մոռացված աշխարհի կողմից: Ոգեշնչող է, սակայն, այն փաստը, որ այս հիշարժան առիթը նաև համընկնում է Հայաստանի կառավարության կողմից ապաքաղաքացիության բացահայտման և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության գործընթացում դրական քայլերի և առաջընթացի հետ: ՄԱԿ ՓԳՀ-ն իր ապաքաղաքացիության մանդատի ներքո սերտ համագործակցում է կառավարությունների, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակությունների հետ և ապաքաղաքացիության խնդրի դեմ պայքարելու նպատակով հետևյալ գործունեությունն է իրականացնում. (I) Ապաքաղաքացիության, դրա շրջանակների, պատճառների և հետևանքների վերաբերյալ տեղեկատվության ձեռք բերում և քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում, (ii) Պատճառները պարզաբանելու միջոցով ապաքաղաքացիության կանխում, (iii) Ապաքաղաքացիության կրճատում օրենսդրական փոփոխություններին և բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունքում քաղաքացիություն չունեցող անձանց կողմից քաղաքացիության ձեռք բերում (iv) Քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանություն միջամտելու և աջակցելու օգտվելու քաղաքցիության իրենց իրավունքից: Իր բացման խոսքում ՄԱԿ ՓԳՀ Ներկայացուցիչ Պն. Քրիստոֆ Բիրվիրիթն ասաց. <<Քաղաքացիությունը թվում է, թե համընդհանուր, ծննդյան իրավունքին հավասար մի իրավունք է: Սակայն ավելի քան 10 միլիոն մարդ գոյատևում է առանց դրա: Քաղաքացիություն չունեցող մարդիկ իրավական ինքնություն չունեն: Նրանք չեն հանդիսանում և ոչ մի երկրի քաղաքացի: Աշխարհի ամենախոցելի և անտեսանելի մարդիկ են նրանք>>: <<Չունենալով քաղաքացիություն՝ այդ անձինք հաճախ զրկված են լինում մի շարք իրավունքների լայն շրջանակից օգտվելու հնարավորությունից, օր. գրանցել երեխայի ծնունդը, հաճախել դպրոց, օրինական աշխատանք ունենալ, ազատ ճանապարհորդել, ունեցվածք, կարևոր փաստաթղթեր կամ անձնագիր ձեռք բերել: Ապաքաղաքացիությունը մարդկանց զրկում է լիարժեք հասարակական կյանքից ինքնության զգացողությունից, ձայնի իրավունքից>>, ավելացրեց Քրիստոֆ Բիրիվիթը: Կլոր սեղան-քննարկումը համընկավ Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և պաշտպանության տրամադրման վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից մշակվող օրենսդրական նախագծի հետ, և ՄԱԿ ՓԳՀ-ն սերտ համագործակցում է ՀՀ Ոստիկանության աշխատակիցների հետ՝ աջակցելով նրանց այդ գործընթացում: Օրենքի նախագծի հաստատումից հետո իշանությունները կմշակեն մանրամասն ցուցումներ ապաքաղաքացիության որոշման ընթացակարգերը կարգավորելու նպատակով: <<Այնպիսի իրավիճակնեորւմ, երբ միշտ չէ, որ հնարավոր է լինում ապաքաղաքացիության խնդրին անհապաղ լուծում գտնել ՀՀ իշխանությունները կունենան այնպիսի գործընթաց, որը հնարավորւթյուն կտա պատշաճ կերպով պացահայտելու քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրելով իրավունքներ համաձայն Հայստանի կողմից ստանձնած միջազգային իրավունքների:>>, ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Պն. Միշա Սարդարյանը: Կլոր սեղանին մասնակցեցին պետական գործակալություններ և պաշտոնյաներ, միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի կառավարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն ընձեռնեց քննարկելու ապաքաղաքացիության կարգավիճակի որոշման ընթացակարգերն ընդունելիս ի հայտ եկած մարտահրավերներն ու քաղված դասերը: Այդ քննարկումները կօգնեն Հայաստանին մարտահրավերներն ու հնարավոր լուծումները բացահայտելու և ապաքաղաքացիության վերաբերյալ օրենքի ընդունումից հետո հետագա քայլերը հստակեցնելու հարցում: Մասնակիցները անդրադարձան նաև ապաքաղաքացիության վերաբերյալ այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների, օրենսդրական, ինչպես նաև հիմնական հայեցակարգերը քաղաքացիություն չունեցող անձանց գործընթացում: Քննարկվեցին նաև այլ պետությունների հետ համագործակցության, առանց փաստաթղթերի ներկայացող դիմորդների, ՄԱԿ ՓԳՀ և ՀԿ-ների դերի և ապաստանի գործընթացներում դրանց կապի վերաբերյալ: Միջոցառման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա ՄԱԿ ՓԳՀ-ն և ՀՀ Ոստիկանությունը կպատրաստեն զեկույց, որը կտրամադրվի կլոր սեղանի մասնակիցներին: Դրան կհաջորդեն քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտմանն ու պաշտպանությանն ուղղված առավել արդյունավետ քայլերն ու գործողութունները: Հայստանում ՄԱԿ ՓԳՀ գործակալությունը կոչ է անում հայ հասարակությանը միավորվել հիշատակելու Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954 թ. Կոնվենցիայի 60-ամյակը: