Եվրոպական դատարանում Հայաստանի դատավորների թեկնածուները արդեն 11-ն են.Փաստինֆո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթի վերջին օրը հայտերի ներկայացման բավական լուրջ ակտիվություն է արձանագրվել: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից, այս պահին հայտերի թիվը հասել է 11-ի: Այսօր գրանցվել է միանգամից 7 դիմումատու, որոնց անունները նախարարությունը չի բացահայտում, դա մեկնաբանելով հայտատուների անհայտ մնալու ցանկությամբ: Սակայն, նրանցից մեկը` միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում չէր թաքցրել, որ այսօր հայտ ներկայացնողների թվում մեկն էլ ինքն է եղել: Ինչևէ, աշխատանքային օրը դեռ ավարտված չէ: Հայտերի ընդունումն ընթացքի մեջ է, մրցույթին մասնակցելու համար դիմումները նախարարությունում ընդունվելու են այսօր` մինչև 18:00-ն: