Հայաստանն ինչպես է խաբելու Եվրոպային ու Ռուսաստանին (տեսանյութ)
Հայաստանը մի կողմ չի մնացել Ռուսաստանի դեմ կիրառվող արեւմտյան տնտեսական պատժամիջոցներից։ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը ռուսական աէրոնավիգացիոն ընկերության մատուցած ծառայությունների դիմաց իր կամքից անկախ պարտքեր է կուտակել -Հազար ամերիկյան դոլարին համարժեք ռուսական ռուբլին, որը որ պետք է վճարվեր աէրոնավիգացիոն ծախսերը մարելու նպատակով, մեզ տեղեկացվեց, որ նույնիսկ ռուսական ռուբլով ՍՆՊ բանկը, քանի որ գտնվում է սանկցիաների ներքո, վճարումն իրականացնել հնարավոր չէ, ասում է«Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ։ Այս անհարմարությունը սպառնում էր ընդհանրապես դադարեցնել հայկական օդանավերի թռիչքը Ռուսաստան։ Հայկական ընկերության տնօրենը վստահեցնում է, որ հարցը լուծված է, դեռ կան բանկեր, որոնք պատժամիջոցների տակ չեն -Սեպտեմբերի 11-ին ստացել ենք պատասխան Ռոսգոսկորպորացիայի գլխավոր տնօերնի կողմից, որ մեր ժամկետանց պարտքը, որի որ ընդհանուր գումարը կազմում է պարտքը 405 հազար դոլարին համարժեք ռուսական ռուբլի, կարող եք վճարել ռուսական ՎՏԲ բանկին, նշում Արսեն Ավետիսյանը։ Չնայած այն բանին, որ գումարը չի վճարվել ռուսական բանկերի վրա դրված արգելանքների պատճառով, ռուսները մեզ սպառնում են սեպտեմբերի 21-ից դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան։ Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով Հայաստանի համար կարող է ավելի վատ լինել, Ռուսաստանը բզկտվում է, մինչդեռ հայերը չեն կարող մեկնել նույնիսկ Եվրոպա աշխատելու -Հայաստանը դա ցավոք միգրանտական շուկա է, մենք աշխատուժ ենք արտահանում եւ էդ աշխատուժի արտահանումը ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ուրիշ տեղ, որակյալ եւ լավ կողմերով աշխատուժը հենց գնում ա Ամերիկա, եւ մենք կարող ենք կանգնել էն փաստի առաջ, որ սկսած առողջապահական խնդրից, վերջացրած աշխատանքային խնդրով, այլեւս չկարողանանք լուծել։ Սակայն, ըստ քաղաքագետի, որոշ իրավիճակներում Հայաստանը նույնիսկ կարող է շահել Ռուսաստանի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցներից -Մենք մի տարբերակ ունենք այդ սանկցիաներից օգուտ առնելու, այսինքն, վերցնել եւ դառնալ այն փաթեթավորող միջնորդ երկիրը, որը կկարողանա տանել ապրանքը մտցնել Ռուսաստան իբր հայկական ապրանքի տեսքով։ Սակայն այստեղ էլ մեր օգուտը երաշխավորված չէ՝ նախ ռուսները պետք է աչք փակեն այդ սպեկուլացիայի վրա, երկրորդ, շատ բան կախված է Եվրազեսի մաքսատուրքերից -Եթե մեր մաքսատուրքերը Եվրազեսն այնքան չբարձրացնի, որ այդ սպեկուլատիվ լուսանցքից էլ մենք ոչինչ չշահենք։ Մինչեւ Ուկրաինայի դեպքերը ռուսական շուկային նախապատվություն տալն, ըստ Անուշ Սեդրակյանի, կարող էր լինել տնտեսական կողմնորոշում, Ուկրաինայի դեպքերից հետո դա դարձել է լուրջ պետական վտանգ -Արեւմուտքը ոչ այնքան փորձելու է մեզ պոկել Ռուսաստանից, որովհետեւ էդ խնդիրը չունի արդեն, նա հասկացել է, որ իմաստ չունի երկրները պոկել Ռուսաստանից, իմաստ ունի Ռուսաստանը որպես գործոն վերացնել։ Մենք բարենպաստ աշխարհագրական դիրքում ենք,-ասում է քաղաքագետը,-կարող ենք օգուտներ քաղել Ռուսաստանի դեմ ծավալված արշավից զուտ այն առումով, որ լինենք քաղաքակիրթ աշխարհի հետ։