Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք չպետք է ապրենք Լեոպոլդ կատվի նման». Կոմանդոս

Քաղաքականություն
photo3

«Ժամանակն է, որպեսզի մենք սկսենք նախազգուշական հարվածներ հասցնել Ադրբեջանին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը։ Նրա կարծիքով սահմանում տեղի ունեցած վերջին դեպքերը եկան փաստելու, որ Ադրբեջանը չի հանգստանալու։ Գեներալը կոչ է անում չապրել հայտնի մուլտֆիլմի հերոս Լեոպոլդ կատվի նման, ով միայն հարված ստանալուց հետո էր պատասխանում։ «Չնեք կարող նստել ու սպասել, թե վաղն ինչ կլինի, սա կոչվում է զսպանակի ազդեցություն, երբ անընդհատ զսպում, զսպում ես, բայց պահ է գալիս, որ նյարդերը սկսում են տեղի  տալ»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք նման հայտարարությունը միջազգային հանրությունը Հայաստանի կողմից որպես ագրեսիա չի դիտի, Կոմանդոսը նկատեց.«ԵԱՀԿ-ն միշտ էլ չի խառնվում, միակ բանը, որ ասում է, դա այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն»։ Իսկ ինչ վերաբերում է Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը՝ գեներալ-մայորը համոզված է, որ դա ընդամենը խաղ էր.«Այնտեղ բոլորն էլ խաղացողներ էին, Ադրբեջանը շարունակելու է մեզ պահել լարվածության մեջ, իսկ մենք չպետք է լռենք»։