Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը չպետք է լքեր Ստեփանակերտը (տեսանյութ)

Քաղաքականություն
c3d5291252b3c85c575c876129190529

«Սերժ Սարգսյանն արտագաղթի բացառիկ խորհրդանիշ է, նա չպիտի ընդդիմությանը խորհուրդ տա քիչ խոսել արտագաղթից»,-կարծում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ «Ինքը չպետք է լքեր Ստեփանակերտը, ինքը պետք է մնար եւ հզորացներ Ստեփանակերտ մայրաքաղաքը»։ Ընդդիմադիր պատգամավորը երեկ լսել է Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ արտագաղթի, աղքատության եւ կոռուպցիայի մասին խոսելով Հայաստանի ընդդիմությունը ոգեւորում է Ադրբեջանին։ «Երբ որ Ադրբեջանի ղեկավարը ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է եւ այլ, շատ պարագաներում նա կրկնում է մեր որոշ ընդդիմադիրների կարծիքը»,-հեռուստաընկերություններից մեկով ասել է երկրի ղեկավարը։ Մանրամասները՝ տեսանյութում