Գնդակը մեր դաշտում է (տեսանյութ)
Չկա չարիք առանց բարիքի: Ռուսաստանում եվրոպական եւ ամերիկյան ապրանքների ներկրման արգելափակումից հետո Հայաստանի համար հիանալի պայմաններ են ստեղծվել՝ կարծում է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Հակահարված հասցնելով իր նկատմամբ տնտեսական սանկցիաներ իրականացնողներին՝ Ռուսաստնաը որպես թիրախ ընտրել է միսը, միրգը, բանջարեղենը, պանիրն ու կաթնամթերքը։ Արդեն 4 օր է դեպի Ռուսաստան այս ապրանքների մուտքը Եվրոպայից եւ Ամերիկայից արգելված է։ Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա Ռուսասատանի պատժամիջոցները։ «Անհանգստանալու կարիք իսկապես չկա», - ասում է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրենը։ Սանկցիայի ցանկում ներառված ապրանքները Հայաստանը Ռւսաստանից չի ստանում։ Դեռ ավելին, պատժամիջոցները չեն վերաբերվում այն եվրոպական ապրանքներին, որոնք արտադրվում են Ռուսաստանում։ Գնդակը մեր դաշտում է։ Ստեղծված իրավիճակը այսպես է բնութագրում Հայրենական ապրանք արտադրողների նախագահը։ Մանրամասները՝ տեսանյութում