A
A
Երթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցում
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես` Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: