ԵԱՀԿ համանախագահները կոչ են անում հարգել հրադադարի ռեժիմը
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն խորը մտահոգություն են արտահայտել շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին բռնության ահագնացման կապակցությամբ, որը վերջին օրերին բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նրանք հայտարարել են, որ խորապես մտահոգված են հայ - ադրբեջանական սահմանին տեղի բնակչությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելիս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ հստակ տարբերանշաններով ավտոմեքենայի գնդակոծման կապակցությամբ։ ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները խստորեն դատապարտել են քաղաքացիական անձանց միտումնավոր թիրախավորումն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա կրակ բացելը և հիշեցրել կողմերին նրանց պարտավորությունները ըստ Ժնևի կոնվենցիայի։ Առավել մանրամասն՝ այստեղ