«Սահմանամերձ բնակչությանը պետք է տրվի զենք կրելու իրավունք»
Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևի թե արդեն ժամանակն է մի շարք դատողություններ արտահայտել քարվաճառյան վերջին դեպքերի կապակցությամբ: Ա. Մռավի լեռնաշղթայի գագաթներով անցնող հրադադարի գիծը, տեղանքի ծայրահեղ կտրտվածությունը և դիրքերի միջև առկա տարածական ընդարձակ խոռոչները մեծապես դյուրացնում են դիվերսանտ հետախույզների ներթափանցումները, իսկ շրջանի թերբնակեցվածությունն էապես բարդացնում է նրանց հետագա հայտնաբերումն ու վնասազերծումը: Այսպիսի տեղանքում աշխարհի լավագույն բանակն անգամ ի վիճակի չէ երաշխավորել բացարձակ անթափանցելիություն: Միաժամանակ, վաղուց ի վեր հարկ էր բազմապատկել սահմանապահ դիրքերի քանակը և աչալրջորեն զբաղվել դրանց հզորացմամբ և համալրել դրանք ահազանգման ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով: Մինչ օրս այդ ուղղությամբ արված քայլերն ունեին մասնակի և անբավարար բնույթ: Արժե նաև հետաքննություն իրականացնել, բացահայտել և քրեորեն պատժել զինվորական այն պատասխանատուներին, ում հանցավոր անպատասխանատվությամբ հրադադարին հաջորդած տարիներին Քարվաճառի սահմանամերձ մի շարք կարևոր բարձունքներ կրկին հայտնվել են ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո՝ հանգեցնելով տարածքային կորուստների և շեշտակիորեն ավելացնելով հայկական բանակի դիրքային խոցելիությունը, մասնավորապես, Լև գետի ակունքի շրջանում: Բ. Սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, հատկապես, այդտեղ բնակվող պայմանագրային զինծառայողներին պետք է տրվի թեթև մարտական զենքը`ինքնաձիգը տանը պահելու և անհրաժեշտության դեպքում կրելու անսահմանափակ իրավունք: Գ. Պատերազմի վերսկսման դեպքում կառուցվող Սոթք-Վարդենիս մայրուղու անմիջական ու ամբողջական խոցելիությունը գեթ այս միջադեպից հետո պետք է հուշի, որ ռազմական անվտանգության, երկրաբանական կառուցվածքի և տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից բազմիցս գերադասելի է գլխավոր ասֆալտապատ մայրուղին անցկացնել Վարդենիս-Նորաբակ-Քարվաճառ-Դադիվանք գծով`Սոթքի ճանապարհին վերապահելով օժանդակ և ռազմական հաղորդակցային ուղու գործառույթ: Դ. Վնասազերծված դիվերսանտներին կենդանի ցուցադրելը շատ մեծ սխալ էր: Այժմ Ադրբեջանը հետևողականորեն ձգտելու է փոխանակման նկատառումներով մի քանի երիտասարդ հայ զինծառայող կամ Տավուշի խաղաղ բնակիչ առևանգել: Դիվերսանտներին հարկ էր բռնել, անհրաժեշտ տեղեկատվությունը կորզել, սպանել և այնուհետև հայտարարել, թե նրանք զոհվել են վնասազերծման գործողության ժամանակ: Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի արդի ապապետական թշվառ իշխանիկները 17 տարեկան հայ երիտասարդին մասնատած և այլ սպանություններ կատարած վիժվածքներին հետ չեն վերադարձնի: Ե. Դիվերսիոն ներթափանցումների և հայ սպանելու դիմաց, անկախ պատերազմի վերսկսման հանդեպ հիշյալ իշխանիկների տածած հասկանալի վախից, հարկ է իրականացնել խստագույն պատժիչ գործողություններ, որոնք պետք է ենթադրեն ոչ միայն հակառակորդի /այդ թվում և խաղաղ բնակչությանը/ հասցվելիք անհամաչափ մարդկային կորուստներ, այլև անգամ` ողջ բնակավայրերի հրթիռահրետանային ոչնչացում: Թող ոչ ոք չհադգնի ասել, թե դրանով պատերազմ ենք հրահրելու: Այն ծայրահեղ, անբարո և հանցագործ թողտվությունն ու կրավորականությունը, որն այսօր դրսևորում է ՀՀ թուրքարձանագրամաքսային իշխանությունը, Հայությանն անմիջապես սպառնում է պատերազմի, պարտության, տասնյակ հազարավոր զոհերի և պետականության կորստի մղձավանջով: