Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանը խոստումը չկատարեց»

Տնտեսություն
հին-Էրիվան

Հայաստանում շատ են դեպքերը, երբ խոսքն ու գործերը չեն համընկնում. այսպես է բնութագրում վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից Մոսկվա մեկնող պատվիրակության մեջ չներգրավվելը գործարար Մանվել Տեր- Առաքելյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2 անգամ ընդունել էր գործարարին, իսկ հունիսի 8-ին առաջարկել իր հետ մեկնել Մոսկվա, սակայն առաջարկը չի վերածվել գործնական քայլի։ «Հնարավոր է «մետաստազները», որոնց մասին բազմիցս խոսել եմ, խաղացին իրենց դերը, հնարավոր են ուրիշ պատճառներ: Հնարավոր է նաեւ մեր պաշտոնյաները խոստումներ տալով՝ հոգ են տանում միայն իրենց կարճաժամկետ PR-ի մասին»,- «Ա1+»-ին ասաց Մանվել Տեր-Առաքելյանը։ Հիշեցնենք, որ «Հին Էրիվան»-ը սնանկ է ճանաչվել այս տարվա հունվար ամսին։ Սակայն գործարարը համոզված է, որ պարզապես ցանկանում են Երեւանի կենտրոնում գտնվող այդ շենքը իր ձեռքից խլել։ «Յունիբանկ»-ի տվյալներով՝ «Հին Էրիվանը» բանկին պարտք է 3,103,867,029.42 ՀՀ դրամ: