Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից

Կարևոր լուրեր Հասարակություն
8e93bf6feb9e7df98f195a9138267a34

2014 թվականի մարտից աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում`Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում եւ այլուր գրանցվել են բռնկումներ: Մարտից ի վեր Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտի 90 դեպք։ Հիվանդության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու, ինչպես նաեւ հայտնաբերված հիվանդների բուժումը պատշաճ ձեւով կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել եւ բուժհաստատություններին է ուղարկվել երեխաների մոտ էնտերովիրուսային վարակով պայմանավորված վիճակների ախտորոշման, վարման եւ բուժման ուղեցույց: Միաժամանակ, Էնտերովիրուսային վարակների վերաբերյալ հուշաթերթիկ է պատրաստվել մայրերի համար։ hushatertik