Կոստանյանը մեկնում է Ստրասբուրգ բյուջեի հաշվին
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյոբորն Յագլանդը հուլիսի 7-ին կընդունի Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ Այս մասին հայտնում է ԵԽ մամլո ծառայությունը։ Իսկ ՀՀ կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի՝ 2014 թվականի հուլիսի 5-8-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»: