«Դ!ԵՄ ԵՄ»-ը ներկայացնում է դիմումի ձեւանմուշները
ՀՀ ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ապօրինի կերպով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, կրկին նոր բեռ սահմանեց ՀՀ քաղաքացիների վրա: Այնուամենայնիվ, «Դ!ԵՄ ԵՄ» թիմը, ելնելով վերոհիշյալ օրենքի (ՀՕ-67-Ն) 81-րդ հոդվածի 1-ին մասով ընձեռված հնարավորությունից, առաջարկում է դիմումների ձևանմուշ (ձևանմուշ PDF), որը հնարավորություն կընձեռի ոչ պետական (մասնավոր) ոլորտի աշխատակիցներին մինչև 2017թ. հուլիսի 1-ը ազատվել պարտադրվող կենսաթոշակային վճարներից: Կից նարկայացված փաստաթղթում կա երկու դիմումի ձևանմուշ, որոնցից առաջինը ուղղված է գործատուին, իսկ երկրորդը`հարկային մարմնին: Առաջին դիմումով գործատուին խնդրում ենք հարկային մարմնին ուղղված մեր դիմումը փոխանցել հասցեատիրոջը` ըստ վերոհիշյալ օրենքի նշյալ հոդվածի: «Դ!ԵՄ ԵՄ» թիմ