A
A
Անվադողերի վերամշակում կիրականացվի
Կառավարությունը «ԱՄ-ԷՍԿԱ» ՍՊԸ-ին վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա կտրամադրի: Այս որոշումը կընդունվի կառավարության հուլիսի 3-ի նիստում: Ընկերության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են ՀՀ բնապահպանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարները: «ԱՄ-ԷՍԿԱ» ՍՊԸ-ն զբաղվելու անվադողերի վերամշակմամբ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: