Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արքեպիսկոպոս Աթեշյանը դատի է տվել Թուրքիայի քաղաքացուն. Yerkir.am

Քաղաքականություն
02.07.14-23014-5358Արամ-արքեպիսկոպոս-Աթեշյան

Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դատական պատասխանատվության է կանչել Թուրքիայի քաղաքացի Քեմալ Թայֆուն Նարգինին, որը՝ ներկայանալով որպես վարչապետի գրասենյակի տեսուչ, պատրիարքարանից 6000 թուրքական լիրա (շուրջ 3000 ԱՄՆ դոլար) է պահանջել, որպեսզի, իբր ավարտին հասցնի Սանսարյան դպրոցի շենքը հայ համայնքին վերադարձնելու գործընթացը: 36-ամյա Նարգինը մեղադրվում է խարդախության, պետական հաստատությունն անվանարկելու մեջ, որի համար օրենքը մինչեւ 7 տարվա ազատազրկում է նախատեսում: Արամ Աթեշյանը դատալսմանը վկայել է, որ ամբաստանյալի պահանջով նրան տվել է 3000 լիրա, սակայն վերջինս դրանով չի բավարարվել ու եւս 3000 լիրա է պահանջել: Ամբողջական հոդվածը՝ այստեղ