Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՀՄՖ-ն միանում է ԱՄՆ նախաձեռնությանը՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի

Քաղաքականություն
1bd899d2bc54843da6cbea3e7c7b55e1

ԵՀՄՖ նախագահության աջակցության կոչը Ամերիկայի հայկական ֆորումի նախաձեռնությանը՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունն իր աջակցությունն է հայտնում գաղափարակից գործընկեր հանդիսացող Ամերիկայի Հայկական Ֆորումի նախաձեռնությանը, որով բողոքի ստորագրահավաքի միջոցով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից պահանջվում է կասեցնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին որպես ՀՀ դեսպան` դիվանագիտական կարգավիճակով ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունը: ԵՀՄՖ և Ամերիկայի Հայկական Ֆորումին միակարծիք են այն հարցում, որ բազմաթիվ աղմկահարույց տնտեսական խարդախությունների մեջ առնչություն ունեցող անձին ճանաչել դիվանագետ, կնշանակի խախտել ժողովրդավարության և մարդու իրավունքների ամերիկյան դարավոր ավանդույթները: Նախաձեռնության կապակցությամբ ԵՀՄՖ նախագահությունը կոչ է անում արժանապատիվ հայրենակիցներին նպաստել ստորագրահավաքի արդյունավետ իրականացմանը, տարածմանն, և միաժամանակ գոհացուցիչ ենք համարում այն փաստը, որ կարճ ժամանակահատվածում հազարավոր հայորդիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայաստանյան բռնապետության հերթական ցինիկ դրսևորման դեմ: Ստորագրահավաքին կարող եք մասնակցել` այցելելով հետևյալ կայք. http://www.change.org/petitions/u-s-department-of-state-prevent-a-criminal-from-obtaining-diplomatic-immunity Անհրաժեշտ է գրանցվել աջ կողմում` գրել անուն, ազգանուն, էլ. հասցե, քաղաք, երկիր: ԵՀՄՖ Նախագահությունը համոզված է, որ այս ստորագրահավաքի ակտիվ մասնակցությունը հանցագործներին կապացուցի, որ երկրից փախչելու հնարավորություն չունեն` նույնիսկ դիվանագիտական կարգավիճակ ձեռք բերելու պարագայում և այն կնպաստի մեր երկրի խաթարված ապագայի շտկմանը: ԵՀՄՖ Նախագահություն 02.07.2014թ.