Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քառյակի պահանջները մեր բակի հավաքարարն էլ է առաջ քաշում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Vmu-xWIQldw

Սահմանային համայնքներում վերջին շրջանի լարվածությունն ըստ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի՝ լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս, սակայն նրա կարծիքով՝ պատերազմի վտանգ Հայաստանին չի սպառնում.«Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ պատերազմական գործողությունների։ Երբ նա պատրաստ լինի, կսկսի, ուղղակի հիմա կան ուժեր, որոնք ուղղորդում են Ադրբեջանին»։ Ըստ պատգամավորի, բացի բանակի սպառազինության հզորացումից, Հայաստանն այս հարցում պետք է լուրջ դիվանագիտական աշխատանքներ իրականացնի։ Ալ. Արզումանյանն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի կողմից Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելու որոշմանը. ԱԺ պատգամավորն այն համարում է սխալ. «Ես Յուրի Վարդանյանին համարում եմ ֆանտաստիկ սպորտսմեն, սակայն նա այն անձնավորությունը չէ, որ կարող է լավ դեսպան լինել, մանավանդ հիմա, երբ տարածաշրջանում կան բաժանարար գծեր,- ասում է պատգամավորը և հավելում,- այստեղ սովետական մոտեցում կա. երբ չինովնիկը լավ չի աշխատում, իրեն պատվավոր աքսորի են ուղարկում։ Կարող էին նույնիսկ Ջամայկա ուղարկել, և տարիներ շարունակ արդյունքներ չակնկալել»։ Իսկ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի ներկայացրած 12 կետանոց պահանջներին Ալեքսանդր Արզումանյանը լուրջ չի վերաբերվում։ Նա զարմանում է, թե ինչու են բոլորը քննարկում այդ կետերը, կարծես թե դրանք Հիսուսի տասը պատվիրաններն են. «Այդ պահանջները նույնիսկ մեր բակի հավաքարարն է առաջ քաշում»։