Վլադիմիր Գասպարյան. «Ես համաձայն եմ, որ մեզ հայհոյեն, բայց...». Ազատություն (տեսանյութ)
«Ազատության» հարցին, թե ոստիկաններն ինքնագլո՞ւխ էին բիրտ վերաբերմունք ցուցաբերում սոցիալական պայմանների դեմ բողոքողների նկատմամբ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառել, ոստիկանությունը, ըստ այն ուսումնասիրությունների, այն ինչ գիտեմ, գործել է ադեկվատ, և եթե համոզման սկզբունքը չեն հասկանում, ուրեմն աշխատում է պարտադրման սկզբունքը։ Պարտադրումն իր մեջ պարունակում է, ենթադրում է ուժի կիրառում»։ Գասպարյանն ասել է, որ այսօր էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցող ակցիայի կապակցությամբ ոստիկաններին ցուցում է տվել չհանդուրժել հասարակական կարգի խախտումը։ «Նույն սոցիալական խնդիրներն ունի ոստիկանը, եթե ոստիկանությանը հայհոյելով էլեկտրաէներգիայի գները կիջնեն՝ ես համաձայն եմ, որ մեզ հայհոյեն, բայց ոստիկանությունը կարող է հանդուրժել ինչ-որ ժամանակ։ Անընդհատ հայհոյել և վիրավորել ոստիկաններին՝ մենք չենք հանդուրժելու», - նշել է նա։ Հարցին, թե ոստիկանությունը շարունակելո՞ւ է ավելի կոպիտ ձևով վերաբերվել քաղաքացիներին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Դա հիմա ձեր ենթադրությունն է արդեն, ոստիկանությունը երբեք կոպիտ չի եղել»։ Մանրամասները սկզբնաղբյուր կայքում