Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերահսկիչ պալատը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին

Քաղաքականություն
Ishxan-Zaqaryan1

Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահի վերջին հարցազրույցում  անդրադարձ է եղել նաև Վերահսկիչ պալատի ստուգումներին: Այդ կապակցությամբ Վերահսկիչ պալատը պարզաբանում է. Վերահսկիչ պալատը ապաքաղաքական ինստիտուտ է, և մենք մշտապես հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին Վերահսկիչ պալատի եզրակացություններին վերաբերվել հենց այդ տեսանկյունից: 2008 թվականից սկսած Վերահսկիչ պալատը պարբերաբար հասարակության ու Ազգային ժողովի դատին է ներկայացրել իր տարեկան հաշվետվությունները: Ամենևին չհավակնելով ամենավերջին ճշմարտությունը ասողի տիտղոսին` մենք փորձել ենք ներկայացնել պետական բյուջեի ծախսային մասի և պետական ունեցվածքի հետ կապված վերլուծություններ: Ակնհայտ է, որ իշխանության կատարած աշխատանքի, չենք ժխտում նաև մեր բարձրաձայնումների շնորհիվ խնդիրները քանակապես նվազելու ուղղությամբ են գնացել: Տարեցտարի նվազել են ծավալային հավելագրումները շինարարության ոլորտում: Եթե 2007-2008թթ. նյութերով դրանք տատանվում էին 10-12%-ի սահմաններում, ապա 2013թ. արդյունքներով այն կազմում է միջինը 0,75%: Այս փաստը լրջագույն ձեռքբերում է շինարարության ոլորտում: Արդյո ՞ ք սա նշանակում է, որ այլևս կոռուպցիոն երևույթներ չկան այնտեղ: Իհարկե, ոչ: Հիմա կառավարություն – Վերահսկիչ պալատ աշխատանքի կարևորագույն մեխը շինարարության ոլորտում անհարկի կիրառվող տոկոսներն ու շինարարական նորմերն են, (դրանք գալիս են դեռևս անցյալ դարի 60-80-ական թվականներից), որոնց շուրջ լուծումներին հասարակությունը կտեղեկանա մոտ ապագայում: 2010-2011թթ. Վերահսկիչ պալատի և կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում օրենսդրական լուծում ստացավ հողերի կադաստրային արժեքից ցածր գներով վաճառքը: Կենսաթոշակային համակարգում տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները լուծվեցին 2010-2012թթ. վերահսկողության արդյունքներով և կառավարության արագ ու ադեկվատ քայլերով, որի արդյունքում պետական բյուջեն ստացավ շուրջ 12 մլրդ դրամի տնտեսում: Չափազանց կարևոր խնդիր է կուտակված արատավոր երևույթների մասին բարձրաձայն խոսելը, չթաքցնելը և դրանց լուծման ուղիներ գտնելը: Այս դաշտում ևս տեղեկատվության պակաս չկա: Եթե իշխանությունը բարձրաձայն խոսում է արատավոր երևույթների մասին, ուրեմն համարձակություն ունի դրանք շտկելու: