Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորոշենկոն Յանուկովիչի գրիչն էր բերել (տեսանյութ)

Քաղաքականություն
poroshenko1

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արեց այն քայլը, որը խուսափեց անել նրա նախորդը նոյեմբերին՝ Վիլնյուսում։ Մեկ ամիս առաջ ընտրված Պորոշենկոյի ստորագրությունը հայտնվեց փաստաթղթի տակ, որով Ուրաինան միացավ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրին։ Ընդ որում՝ Պորոշենկոն այդ արեց այն գրիչով, որը պատրաստվել էր Վիլնյուսյան ստորագրման՝ չկայացած արարողության համար։ Այն ժամանակ այդ տեղի չունեցավ, բայց պատմության ընթացքը փոխել չի կարելի,- ասաց Ուկրաինայի նախագահը։ Եվրամիության շուկային միացան նաեւ Մոլդովան և Վրաստանը՝ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում ստորագրելով Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագրերը։ Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին նաեւ Ասոցացման համաձայնագրերը, որը Ուկրաինան արդեն ստորագրել էր այս տարվա մարտի 21-ին։ Սա չի նշանակում, որ այս երկրները չեն կարող ազատ առևտրի եղանակով աշխատել Ռուսաստանի հետ։ Նրանք այդ կարող են ազատորեն անել, քանի որ Ռուսաստանն էլ է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։ Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել այս համաձայնագրերը՝ ընտրելով Եվրասիական տնտեսական միությունը։